Կոնստանտին Տեր-Նակալյան. «Թե ի՞նչ կապ ունի ԱԻՆ-ը պայթյուններով ու կրակահերթերով ֆորմատների հետ»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Թե ի՞նչ կապ ունի ԱԻՆ-ը պայթյուններով ու կրակահերթերով ֆորմատների հետ»

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն առավոտը իմ համար նստած եմ տանը, никого не трогаю, պատրաստվում եմ իջնել գործի, մեկ էլ ԳԸ-ԳԸԸԸԸՄՓ… հետո վրա-վրա էլի երեք հատ պայթյուն ու օդային տագնապի ազդանշան ա միանում: Մեկ ասի զանգեմ Արծրունին, տեսնեմ հո կռիվ չի՞ սկսել, մեկ էլ ֆայմեցի, որ պայթյունները՝ պայթյուններով, բայց արկի ու առավել ևս՝ ռումբի համար չափազանց ցածրաձայն էին: Ասի դե լավ, երևի ինչ-որ վթար-մթար է եղել…

Էդ ասի ու մտա լվացվելու, մեկ էլ մի հրաձգություն սկսվեց, մի հրաձգություուուուն… առնվազն 2-3 ստվոլերից մաղում են՝ մենահար կրակոցնեորով ու կրակահերթերով: Ու սենց մի 100-120 կրակոց հեչից…

Ասում եմ չէ, էս սրանից լավ հոտ չի գալիս, կամ էլի ավազակային հարձակում ա, կամ էլ ինչ-որ ռազբորկա ա, որը սենց Ավարայրի ճակատամարտի մասշտաբների կարող ա հասնի: Զանգում եմ Ոստիկանություն, թե բա էկեք-հասեք, ստեղ Չիկագո են անում: Ոստիկանությունից օպերատիվ խումբ են ուղարկում ու ինձ են զանգում, թե բա իջեք բաժին՝ որպես հաղորդումը տվող:

Իջնում եմ ու պարզվում ա ի՞նչ… իիիիիինչ ռազբոյ, իիիիինչ ռազբորկա, իիիիինչ պատերազմ… оказывается, էսօր ԱԻՆ-ի տոնն ա ու իրենք ինչ-որ միջոցառում էին անում: Ու այդպես էլ խորապես անհասկանալի մնաց թե՛ իմ, թե՛ ոստիկանների համար, թե ի՞նչ կապ ունի ԱԻՆ-ը պայթյուններով ու կրակահերթերով ֆորմատների հետ ու երիցս անհասկանալի մնաց թե՛ իմ, թե՛ ոստիկանների համար, թե ինչու Спецназ ВДВ-ին հարիր այդ էքստրեմալ միջոցառման մասին պատշաճ ու վաղօրոք չէին իրազեկել բնակչությանն ու/կամ էլ՝ Ոստիկանությանը…»:



Նման նյութեր