Լրագրող Էմմա Գաբրիելյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Մի քանի շաբաթ է ուզում եմ այս հարցը հնչեցնել՝ Երեւանի Ճանապարհային ոստիկանությունն ընդհանրապես տեղո՞ւմ է, ինչո՞վ են զբաղված, այդ ի՞նչ հանձնարարություններ են կատարում, որ իրենց բուն գործով չեն զբաղվում: Երեւանի փողոցները խրոնիկ վթարների մեջ են: Խոսեմ փաստերով: Ապրում ենք Արշակունյանց փողոցում, ամենածանրաբեռնված պողոտաներից մեկն է, ու էս վերջերս նույնիսկ դեպքեր են եղել Արշակունյաց փողոցում երկկողմանի՝ միաժամանակ 2 ավտովթար է եղել: Ամեն անգամ մեքենաների բախումների դխկոց-շրխկոցից՝ սթրեսի մեջ վազում ենք պատշգամբ, մտածելով՝ «Էլի մարդ գցեցին»:
Ի դեպ, մի քանի ավտովթարներ մարդկանց առողջությանը վտանգ հասցրեցին, շտապօգնության մեքենաներ եկան, փողոցի երթեւեկությունը որոշ ժամանակ կաթվածահար եղավ (իհարկե, նկատի չունեմ դեպքերը, երբ հետիոտն է սխալ տեղից անցնում փողոցը): Արագ ու կտրուկ լուծումներ են պետք, պարո՛ն Օսիպյան: Այսքան ժամանակ է, ինչ խնդիրը բարձրացվում է: Ինչու՞ են անկարգացել վարորդների մի որոշ մասը (ծանոթներիս հետ զրույցներում, որոնք կարգապահ վարորդներ են, խոստովանում են, որ արդեն բավական ժամանակ է, ինչ ահը սրտերում են վարում մեքենա, անընդհատ մտածելով՝ «հեսա կգան, կխփեն»):
Ի՞նչն է նպաստել երթեւեկության էս բարդակին, ինչու՞ չի հնարավոր վերականգնել նախկին՝ համեմատաբար ավելի կայուն վիճակը, դեռ որքա՞ն պետք է շարունակվի էս բարդակը: Դա այդ աստիճանի բարդ ու անլուծելի խնդի՞ր է Վալերի Օսիպյանի համար: #Օսիպյանին_տարեք_Վովային_հետ_բերեք ????