Պատմաբան Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան հրապարակումներից. «Երևան, Հարավ-արևմտյան թաղամաս. Հովհաննես Շիրազի արձանը (գործ Արա Շիրազի) և Սուրբ Երրորդություն Զվարթնոցատիպ եկեղեցին։ Սա մեր թաղամասն է, որի համար մայրաքաղաքի ղեկավարներն արդեն 2 տասնամյակից ավելի է մի կարգին կարճ անուն չգտան։ Պարզ չի՞, որ հակիրճություն սիրող հայերեն լեզվում «Հարավ-արևմտյան թաղամաս» երկարաբան անունը չի արմատավորվի։ Դրա փոխարեն մարդիկ պատրաստ են անգամ զավեշտական անուն կիրառել։
Լավն է մեր թաղամասը (այս լուսանկարը վկա), բայց անուն է ուզում։ Թող Մուշ կամ Վան կոչվի, ինչո՞ւ ոչ։ Այսօր բոլորը գիտեն Սեբաստիա, Մալաթիա. երկուսն էլ հունական (Բյուզանդական) բնակավայրերի անուններ են, որտեղ նաև հայեր են ապրել։ Իսկ մեր բնիկ տեղանունները ո՞ւմ ենք թողել։
Հարցը կարեվորողները թող տարածեն այս նյութը, գուցե վերևներում մի լսող ականջ գտնվի…»: