Աշխարհի տարբեր երկրների բժիշկներից կազմված գիտական խումբը, Կանադայի օրինակով ուսումնասիրել է այն ազդեցությունը, որը անառողջ ապրելակերպն ունի հիվանդությունների զարգացման ու կյանքի տևողության վրա: Այդ ցուցանիշը կարելի է 18 տարով մեծացնել ծխելը թողնելու և ֆիզկուլտուրայով զբաղվելու դեպքում: Գիտնականները ցույց են տվել, որ անառողջ կենսակերպը միջին հաշվով վեց տարով կրճատում է կյանքի տևողությունը: Ընդ որում՝ մահվան նման դեպքերի 26 տոկոսը կապված է ծխելու, 24 տոկոսը՝ ֆիզիկական ակտիվության բացակայության, 12 տոկոսը՝ վատ սննդի և 0.4 տոկոսը՝ ալկոհոլի կիրառման հետ:
Մասնագետների գնահատմամբ՝ առողջ կենսակերպ վարողները միջին հաշվով ապրում են 17.9 տարով ավելի երկար՝ անառողջ կենսակերպ վարողների համեմատ, փոխանցում է EurekAlert!-ը: