«Սև ցուցակում եմ միշտ եղել ու կամ»
Advertisement 1000 x 90

«Սև ցուցակում եմ միշտ եղել ու կամ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխության սահմանները.

Ինձ համարյա ամեն օր տարբեր եթերների են հրավիրում թե՛ կայքերը, թե՛ հեռուստաընկերությունները, չեմ գնում, ցանկություն չունեմ դեռ, բայց կա մի հեռուստաընկերություն, որի անունը Հանրային է, այսինքն՝ հանրությանն է, ինչպես Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի ժամանակ, իմ առջև միշտ փակ է եղել, սև ցուցակում եմ միշտ եղել ու կամ:

Անկեղծ ասած, առանձնապես ցանկություն էլ չունեմ իրենց մոտ գնալու, բայց սկզբունքորեն կգնամ, որպեսզի հասկանամ, թե ազատ խոսքը ու «ժողովրդի» իշխանությունը Հ1 հասե՞լ է, թե՞ դա անիմաստ երազանք է։
Հանրային եթերը, որ հանրության հարկերով է աշխատում, ամեն անգամ իշխող կուսակցության քարոզչությանը ծառայեցնելը կոռուպցիա է, թե ոչ ինքներդ գնահատեք::

Հ.Գ. Կներեք, հիշեցի, այս 20 տարվա ընթացքում մի դեպք եղել է, Աշոտյանի հաղորդմանն եմ մի անգամ մասնակցել, ինչ ուզել, ասել եմ։ Լավ էլ իրենց դեմ եմ խոսացել, առանց կրճատումների եթեր տվեցին»։



Նման նյութեր