Ղրիմի «Տայգան» սաֆարի-բնայգում առյուծը մտել է զբոսաշրջիկներով լի բաց ավտոմեքենան և սկսել է լիզել բոլորին: Երկու տարեկան արու Ֆիլյան, տեսնելով բնայգու տիրոջը՝ Օլեգ Զուբկովին, մոտեցել է նրան, իսկ հետո բարձրացել խցիկ:
Այնուհետև Ֆիլյան սկսել է լիզել շփոթված զբոսաշրջիկներին և կատվի նման քսմսվել նրանց: Զբոսաշրջիկները դես ու դեն չեն փախչել, շոյել են գիշատչին և շարունակել տեղի ունեցածը նկարահանել սմարթֆոններով: