
Շատերիս է հայտնի ձմռանը տունը տաքացնելիս առաջացող այն զգացությունը, որ իրականում մենք փողոցն ենք տաքացնում: Վառում վառում ես, բայց չի տաքանում: Իսկ հիմա այս խնդիրը քաղաքի մասշտաբով պատկերացնենք. որքա՞ն էներգիա է հենց այնպես խժռում մեր քաղաքը՝ գազի, էլեկտրականության, վառելիքի տեսքով: 1 դոլար վաստակելիս՝ մենք 2.6 անգամ ավելի շատ ենք էներգիա ծախսում, քան Եվրոպական երկրներում: «Թարմ ուղեղով» հաղորդաշարի Նախընտրական հավելվածի այս թողարկման ընթացքում Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը գալիք քաղաքային իշխանությունների համար մի քանի տասնյակ գաղափար է գեներացնում՝ սկսած գիշերն ատոմակայանի արտադրած ավելցուկ հոսանքն օգտագործելուց, վերջացրած՝ քաղաքի այգիները ճիշտ ջրելով: Դիտե՛ք, ներառե՛ք ծրագրերի մեջ, իրագործե՛ք: