Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել: Իրավապահ մարմինների աղբյուրները հաղորդում են, որ հարձակումը ծրագրված է եղել:
Հայաստանից գործարարները, որոնք զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ, բավական մեծ գումար էին տեղափոխում: Հրաձգության արդյունքում ոչ ոք չի տուժել, մի քանի փամփուշտ դիպել է մեքենայի անիվներին:
Դեպքի վայր են ժամանել Եկատերինբուրգի ՆԳՆ վարչության ղեկավարությունը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները: