Ավտոմեքենայի արագությունը ժամում հասնում էր 160 կիլոմետրի: Ամբողջ ընթացքում փոքրիկ երեխան նստած է եղել մեքենայի ետևի նստատեղին:
Նորածնի մայրը ԱՄՆ Տեխաս նահանգում մրցավազքի մեջ է մտել ոստիկանության հետ: Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Ջիփը փորձում փախչել իրավապահներից, հեռարձակվել է «Life Shot» հեռուստաաալիքով:
Հետապնդության ժամանակ մեքենան ընթացել է մինչև 160 կիլոմետր/ժամ արագությամբ: Մի պահ ոստիկանությունը կարողանում է մոտենալ և հարվածել մեքենայի դիմային մասին: Այն բանից հետո, երբ մեքենան կորցրել է կառավարումը և դարձել մեկ այլ մեքենայի հետ վթարի պատճառ, կինը փորձել է փախչել դեպքի վայրից:
Մեքենայի հետևի նստատեղին փոքրիկ երեխա է եղել, որին կինը փորձել է վերցնել իր հետ: Վթարից անմիջապես հետո նորածնին հանձնել են երեխաների պաշտպանության ծառայությանը: