Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
Այդ կապակցությամբ «Red Eagles» ֆան շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ «Red Eagles» ֆան շարժումը կազմակերպում է միասնական երթ դեպի «Հանրապետական» մարզադաշտ`աջակցելու մեր ընտրանուն:
«Սեպտեմբերի 6-ին հավաքվում ենք ժամը 16:45-ին Հանրապետության հրապարակում, իսկ երթը կմեկնարկի 17:50-ին»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մրցող ընտրանիների միջև հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: