Տնական միջոց՝ մոծակների դեմ
Advertisement 1000 x 90

Տնական միջոց՝ մոծակների դեմ

Interesbook կայքը ներկայացրել է մի բաղադրատոմս, որը կօգնի ընդմիշտ մոռանալ մոծակների գոյության մասին:  Այս հրաշալի բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները կան յուրաքանչյուրիս տանը:

Բաղադրություն

Բուսական յուղ

9% քացախ

Վերցրեք այս լուծույթներից հավասար չափաքանակներով և խառնեք միմյանց:  Կստանաք սպիտակ գույնի  էմուլսիանման զանգված: Այս խառնուրդի ժամկետն անսահմանափակ է:

Ստացված խառնուրդը պետք է քսել մարմնի բաց մասերին և կարող եք հանգիստ գտնվել դրսում մինչև ուշ գիշեր: Համոզված եղեք, որ մոծակները կմոռանան ձեր մասին:

Բացի այս միջոցից, մոծակների դեմ հրաշալի կերպով գործում է նաև խոզի յուղը կամ եղինջի հյութը:

Եթե, այնուամենայնիվ, մոծակները հասցրել են խայթել, ապա՝

Պատրաստեք աղային խյուս. աղը խառնեք ջրով և քսեք խայթած հատվածներին: Սկզբում մրմռում է, սակայն հետո անմիջապես անցնում է խայթած տեղը:

Խայթած հատվածներին 9%-անոց քացախ քսեք և տրորեք սոդայով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը