«Բա էդ ոնց եղավ, որ Լևոնի պարագայում ժողովուրդը սխալ գիտի, իսկ Ռոբերտի պարագայում լրիվ ճիշտ»
Advertisement 1000 x 90

«Բա էդ ոնց եղավ, որ Լևոնի պարագայում ժողովուրդը սխալ գիտի, իսկ Ռոբերտի պարագայում լրիվ ճիշտ»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ, էլի: Երբ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցին հնչում էին մեղադրանքներ տարատեսակ հանցագործությունների ու թալանի մասին, նրա կողմնակիցները մի անգամից հակադարձում էին թե բա ասելով հո չի, բերեք նրա մեղքը ապացուցող դատարանի դատավճիռներ՝ այլ պարագայում դա մերկապարանոց զրպարտանք ա:

Իսկ հիմա երբ նման մեղադրանքներ են հնչում Ռոբերտ Քոչարյանի հասցեին ու նրա կողմակիները նույն կերպ հակադարձում են, թե բա հո ասելով չի, բերեք դատարանի դատավճիռներ, հին լևոնականները աղաղակում են, թե բա ինչ վճիռ, ինչ բան, ժողովուրդը ամեն ինչ գիտի:

Բա էդ ոնց եղավ, որ Լևոնի պարագայում ժողովուրդը սխալ գիտի, իսկ Ռոբերտի պարագայում լրիվ ճիշտ: Հիմա կողմնոշվեք, կամ բոլորի պարագայում «ճշմարտության վերին ատյանը» ժողովրդի իմացածն է, կամ բոլորի պարագայում ճիշտ ու սխալը պետք է որոշի դատարանը իր վճռով կամ դատավճռով: Մոտեցումը պետք է լինի միասնական, թե չէ երկակի ստանդարտներով առաջնորդվելը մատնում է մարդկանց կեղծավորությունները ու նեղ անձնական ու թիմային շահագրգռվածությունը…»:



Նման նյութեր