Երկու մարդ է զոհվել Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժից
Advertisement 1000 x 90

Երկու մարդ է զոհվել Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժից

Երկու մարդ է զոհվել, 125-ը՝ տուժել, ևս 39 հոգի անհայտ կորած է համարվում Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Տարերային աղետի պատճառով դադարեցվել է չորս էլեկտրակայանների աշխատանքը, առանց էլեկտրականության է մնացել մոտավորապես 3 հազար տուն: Փրակարար գործողությանը մասնակցում է շուրջ 20 հազար մարդ երկրի ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության և հրշեջ պահպանության աշխատակիցների թվից, գործի է դրված շուրջ 50 ուղղաթիռ:

Հոկայդոյի նահանգապետ Խարումի Տակահասին չեղարկել է պլանավորված այցը Ռուսաստան, որպեսզի կազմակերպի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները: 6,7 մագնիտուդով երկրաշարժը Հոկայդո կղզում տեղի է ունեցել տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այս շաբաթ Ճապոնիայում 11 մարդ է զոհվել, ավելի քան 600 հոգի վերքեր են ստացել «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն էր վերջին 25 տարում: