«Բաստուրմա, սիրելիս». Հայաստանը ցանկանում է ցրել Ռոսսելխոզնադզորի կասկածները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Բաստուրմա, սիրելիս». Հայաստանը ցանկանում է ցրել Ռոսսելխոզնադզորի կասկածները. armeniasputnik.am

Երկու երկրների տեսուչները ցանկանում են պարզել` Հայաստանում դաբաղ կա, թե ոչ։ «Ոչ»–ից հետո բաստուրմայի արտահանումը հաստատ կվերսկսվի։

Հայաստանն ապխտած մսամթերքի մասին բանակցությունները կշարունակի Ռոսսելխոզնադզորի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից մսամթերքի և կաթնամթերքի հումքի (առանց ջերմային մշակման) համար արգելք է սահմանել 2015թ-ի դեկտեմբերին, երբ Հայաստանում դաբաղի նոր տեսակ էին հայտնաբերել։ 2016թ-ի հունվարին Հայաստանը Ռուսաստանից ստացել է հատուկ մշակված պատվաստանյութ, որը բաժանել է գյուղացիներին։ Բայց արգելքը չի հանվել։ Պարբերաբար Հայաստան են ժամանում Ռոսսելխոզնադզորի մասնագետները և ծանոթանում իրադրությանը։

Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, արգելքը դեռ չեն հանել։

Ռուս մասնագետները նշում են, որ Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակը (կոնկրետ տարածքում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածվածության վիճակը` խմբ.) մինչև վերջ ուսումնասիրված չէ։

«Հայ գործընկերները բազմիցս հանդիպել են նրանց հետ, և մենք նույնպես։ Նրանց խոսքով` նրանք միշտ պատրաստ են համագործակցել և փոխանակել տվյալները։ Նրանց դիրքորոշումը նույնպես հասկանալի է. նրանք հոգ են տանում իրենց քաղաքացիների առողջության և սանիտարային անվտանգության մասին։ Բայց նրանք պատրաստ են ամեն ինչ մինչև վերջ ստուգել, որպեսզի արգելքը հանվի», — նշեց Ասոյանը։

Նշենք, որ հիմա Հայաստանը ոչ մեծ քանակությամբ մսամթերք է արտահանում։ 2017թ-ին երշիկեղենի արտահանումը կազմել է միայն 234 տոննա, դրանից 225 տոննան` Վրաստան, 5 տոննան` Ռուսաստան։

armeniasputnik.am



Նման նյութեր