Բահամյան կղզիներում դայվերը հիպնոսացրել է շնաձկանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բահամյան կղզիներում դայվերը հիպնոսացրել է շնաձկանը

Լի Կոբ անունով դայվերը ցուցադրել է ծովային գիշատիչներին մեկ անգամ դիպչելով քնեցնելու իր ունակությունը:

Նա մի խումբ ակվալանգիստների հետ ջրի մեջ է սուզվել Բահամյան կղզիների շրջանում: Շնաձուկը լողալով մոտեցել է տղամարդուն և նրան դիպչելուց հետո անշարժացել, իսկ Լիին հաջողվել է բռնել նրա քթից:

Տեսանյութը թեժ քննարկումներ է առաջացրել ցանցի օգտատերերի շրջանում: Նրանցից ոմանք ներկայացված կադրերում տեսել են խաբեություն՝ դանդաղեցված նկարահանման ռեժիմի կիրառում: