Ավստրալական Պորտլենդ քաղաքում կոալան մտել է դեղատուն, զբոսնել դարակաշարերի միջով, բայց աշխատակիցները նրան դռնից դուրս են քշել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Բայց բանը դրանով չի ավարտվել: Կոալան փախել է կայանատեղի, բայց դեղատանն այնպես էր նայում, ասես մտադրվել է ևս մեկ անգամ այնտեղ թափանցել: Եվ դա նրան հաջողվել է: Բայց հերթական փորձից հետո դեղատան աշխատակցուհին կենդանուն դուրս է քշել աշխույժ երթևեկությամբ փողոց: Բարեբախտաբար, դեղատան այցելուները կոալային ծածկել են տուփով, և այնտեղ նա սպասել է փրկարարի ժամանմանը, որը նրան տեղափոխել է անտառ: