Բրիտանացին փախել է՝ փրկվելու հարսի ծաղկեփունջը բռնած իր ընկերուհուց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բրիտանացին փախել է՝ փրկվելու հարսի ծաղկեփունջը բռնած իր ընկերուհուց

Բրիտանացին հարսանիքից փախել է այն բանից հետո, երբ իր ընկերուհին բռնել է հարսի ծաղկեփունջը: Միջադեպի տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը:

Հոլովակը սեպտեմբերին 1-ին նկարահանվել է Չելսիի և Մեթ Բեսթի հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Քեթերինգ քաղաքում: Հարսը, մեջքով կանգնելով դեպի իր ընկերուհիները, նետել է ծաղկեփունջը: Ամենաճարպիկը դարձել է Ռեյչել Բեսլին: Նա բռնել է ծաղիկները և հաղթականորեն դրանք բարձրացրել գլխից վեր: Հենց որ ծաղկեփունջը հայտնվել է նրա ձեռքին, նրա սիրեցյալը մի կողմ է փախել շրջապատողների ծիծաղի ներքո:

Տեսանյութը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Բազմաթիվ մեկնաբաններ գրել են, որ իրենց սիրեցյալը ճիշտ այդ կերպ կվարվեր: