Վենետիկյան եկեղեցու սպասավորն առաջարկում է կանանցից գումար գանձել անկեղծ հարսանեկան զգեստների համար:
Վենետիկում տեղացի քահանա Քրիստիանո Բոբբոն առաջարկում է հարսնացուներից հարկը գանձել՝ չափից դուրս անկեղծ դեկոլտեով զգեստների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Քահանան նշում է, որ ժամանակակից հարսնացուները նախընտրում են մեծ բացվածներ՝ պսակի խորհուրդը դարձնելով աշխարհիկ իրադարձություն: Բոբբոյի կարծիքով՝ ամուսնության զգեստը պետք է հնարավորինս պարզ լինի: Նա, ով ավելի վուլգար տեսք կունենա, ավելի շատ կվճարի:
Նա ավելացրել է, որ իր առաջարկը դեռևս միայն «հեգնական սադրանք» է, բայց նա ճիշտ է համարում «պարկեշտության հարկի» գաղափարը:
1in.am