Սաֆարի-բնայգու այցելուներն ականատես են դարձելզարհուրելի տեսարանի՝ ինչպես են էգ առյուծներն անհասկանալի պատճառով գրոհում արուի վրա և քիչ էր մնում՝ սպանեին նրան:
Այդ սարսափազդու միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի West Midland սաֆարի-բնայգում: Կադրերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ էգերը շրջապատում միակ արուին, ինչից հետո էգերը ժանիքներն ու ճանկերը խրում են նրա մարմնի մեջ:
Նրանց գազանային գրոհը տևում է մոտավորապես մեկ րոպե, ինչից հետո ընդհարմանը ստիպված են լինում միջամտել սաֆարի-բնայգու աշխատակիցները: