Ֆուտբոլի Ճապոնիայի ու Չիլիի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հայտնում է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Նման որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ինչպես նաև երկրպագուների անվտանգությունն ապահովելու հետ կապված խնդիրների պատճառով:
Հանդիպումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 7-ին Ճապոնիայի Սապորո քաղաքում:
6.7 մագնիտուդ ուժզնությամբ երկրաշարժը նախօրեին տեղի է ունեցել Հակայդո քաղաքում: Վնասվել են մի շարք շինություններ ու ճանապարհներ, իսկ որոշ հատվածներում սողանքներ են առաջացել: