Թող Հայ առաքելական սուրբ եկեղեցին էլ գա մի քանի ստենդ դնի ու յուրաքանչյուրի մոտ 2-3 հոգևորական քարոզ անեն. Գոռ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Թող Հայ առաքելական սուրբ եկեղեցին էլ գա մի քանի ստենդ դնի ու յուրաքանչյուրի մոտ 2-3 հոգևորական քարոզ անեն. Գոռ Հարությունյան

Գոռ Հարությունյանի  գրառումը.

Ես դասավանդում եմ Երևակ կրթահամալիրում, որը գտնվում է ՀԱԹ-ում և զբաղեցնում է Սիամանթոյի անվան դպրոցի մի հարկաբաժինը: Այս երկու դպրոցների հարակից տարածքում մի այգի կա, ուր ամեն կամ գրեթե ամեն աշխատանքային օր Յեհովայի վկաները հերթափոխով, դպրոցին շատ մոտ, դնում են մի քարոզչական ստենդ և ինտենսիվ քարոզ անում:

Մեկ տարուց ավել է, որ մտածում եմ այս երևույթի մասին և հանկարծ գտել եմ լուծման մի եղանակ` բացառապես օբյեկտիվ, չհակասող խղճի ու հարակից այլ իրավունքներին, բացարձակ պետականամետ և մարդակենտրոն և ոչ մի դեմ քայլ ոչ մի կոնվենցիայի: Թող Հայ առաքելական սուրբ եկեղեցին էլ գա մի կամ մի քանի ստենդ դնի ու յուրաքանչյուրի մոտ 2-3 հոգևորական քարոզ անեն: Ու այսպես բոլոր տեղերում: Հո դեմ չե՞ք: Թե՞ ինչ-որ բան սխալ եմ ասում:

Հ.գ. Ակնկալում եմ շահագրգիռ քննարկում:



Նման նյութեր