Ռոբերտ Հայրապետյանի գրառումը.
Միգուցե արդեն անիմաստ է անդրադառնալ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող այս անձին և հատկապես նրա գործունեության ադեկվատությանն ու օրինականությանը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել խախտումներն ու կանխել նմանօրինակ անօրինությունները․
Եվ այսպես, մոտավորապես մեկ ժամ առաջ վերոնշյալ անձը ին ֆեյսբուքյան էջում տեղադրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզչական պաստառի լուսանկարը․
Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․․․ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԴԻՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ․․․․ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ.․․ »։
Իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ, ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՏԱՐԱԾԵԼԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ․․․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ։
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված, նոր կառավարությունը այն սկսել է օրենքի կոպիտ խախտումներով․․սպասենք արդար և թափանցիկ ընտրությունների։