Աղբաթափության ժամանակ «Սանիթեք»-ի բանվորը մնացել է մեքենայի հետնամասի բունկերի մեջ ու մահացել. 1in.am
Advertisement 1000 x 90

Աղբաթափության ժամանակ «Սանիթեք»-ի բանվորը մնացել է մեքենայի հետնամասի բունկերի մեջ ու մահացել. 1in.am

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահե Փ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

35-ամյա Վահե Փ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, լինելով «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի վարորդների ղեկավար և նույն մասնաճյուղի տնօրենի՝ 2015 թվականի մայիսի 1-ի հրամանով ստանձնելով ընկերության աշխատակիցների աշխատանքի անվտանգության և առողջության հարցերով պատասխանատուի պարտականությունները, չի ապահովել ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված՝ աշխատանքի պաշտպանությանը վերաբերող պահանջները, մասնավորապես՝ հրահանգավորումներ չի անցկացրել ընկերության աշխատակիցներ՝ վարորդ Հովհաննես Խ.-ի, բանվոր Նորայր Ն.-ի հետ:

Արդյունքում՝ 2016 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում «Սանիթեք» ընկերության կողմից շահագործվող «HINO» մակնիշի աղբատար մեքենայով աղբաթափման աշխատանքներ իրականացնելիս խախտվել են անվտանգության կանոնները, մասնավորապես՝ մեքենայի հիդրավլիկ համակարգը միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Ն.-ն մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը: Նորայր Ն.-ի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքի համար անհամատեղելի գանգուղեղային ծանր վնասվածք, որի հետևանքով նա մահացել է:

Ամբաստանյալ Վահե Փ.-ն դատարանում հայտնել է, թե «Սանիթեք» ընկերությունում լինելով վարորդների ղեկավար, ինքը «որևէ կոնկրետ պարտականություն չի ունեցել», բայց նախորդ աշխատողների փորձի հիման վրա կատարել է հետևյալ գործառույթները:

Հավաքագրել է վարորդներին, ստուգել է նրանց վարորդական հմտությունները, մեքենայի շահագործման հետ կապված ունակությունները, եթե չեն իմացել, կատարել է համապատասխան ուսուցում, լրացրել է երթուղիների թերթիկները և վարորդներին ուղարկել է երթուղի: Իր վրա աշխատանքի անվտանգության պահպանման և աշխատողների առողջության հարցերի հետ կապված պարտականություններ դրված չե՛ն եղել:

Ինչ վերաբերում է քրեական գործում առկա հրամանի պատճենին, ապա այդ հրամանի մասին ինքը տեղյակ չէ, այն առաջին անգամ տեսել է քրեական գործի քննության ժամանակ…
Ինքը միայն վարորդներին է սովորեցրել մեքենայի շահագործում, իսկ բանվորների հետ կապ չի ունեցել:

Ամբողջությամբ՝ 1in.am