Երեկ ուշ հերեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 40-45 տարեկան տղամարդը Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: