Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում հերքել է հետույքի արհեստական մեծացման մասին լուրերը: Ամեն դեպքում, 35-ամյա հայուհին խոստովանել է, որ հատուկ ներարկումներ է արել:
«Ինձ կորտիզոնի ներարկում են արել: Մեր հարևաններից մեկը Cedars հիվանդանոցում մաշկաբան էր: 2007 թվականին ես նրա մոտ գնացի՝ հետույքի մկանի ներարկում անելու, քանի որ փսորիազ ունեի: Ներարկման հետևանքները քիչ հավանական էին, սակայն իմ դեպքը բացառություն դարձավ»,- պատմել է Քիմը:
«Իմպլանտների մասին լուրերը տարածվեցին նույն տարվա ընթացքում Մայամիում արված երկու լուսանկարից հետո: Սկսեցին խոսել, որ հագուստի տակ հատուկ ներդիրներ եմ կրում՝ չափսերը մեծացնելու համար: Պատճառը լուսանկարն է, որտեղ վառ և շատ կարճ շրջազգեստով եմ, որտեղ հագուստի բարակ կտորի տակից անհարթ մաշկ է երևում: Դա փսորիազի բուժման հետևանք է»,- հավելել է հայուհին: