Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաէլեկտրակենտրոնները (ՋԷԿ):
Այս հայտարարությունը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքում արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով եվրոպական հանրակցության զարգացման ուղիներին նվիրված կոլոքվիումում: Մակրոնի ելույթը հեռարձակվել է Twitter-ում նրա էջում:
«Մենք կփակենք Ֆրանսիայի բոլոր ջերմաէլեկտրակայանները: Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա: Ինձ համար բացարձակ գերակայություն է բնապահպանության գծով մեր պարտավորությունների կատարումը»,- ասել է Մակրոնը: Ընդսմին նա այս հավակնոտ ծրագրի իրականացման ոչ մի ժամկետ չի նշել:
«Ֆրանսիան այն երկիրն է, որի էներգետիկայի հիմքը ատոմային էլեկտրակայանների շահագործումն է: Բայց եթե էներգետիկայի կառուցվածքին նայենք ջերմոցային գազերի արտանետման տեսանկյունից, ապա ամենավատը հենց ածխային և մյուս ՋԷԿ-երն են: Մենք կդառնանք առաջինը, ով դրանք բոլորը կփակի»,- հայտարարել է Մակրոնը դահլիճի ծափահարությունների ներքո: