Բորիս Ջոնսոնի կինը նրան վռնդել է տնից դավաճանության պատճառով. The Sun
Advertisement 1000 x 90

Բորիս Ջոնսոնի կինը նրան վռնդել է տնից դավաճանության պատճառով. The Sun

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնն այլևս նույն հարկի տակ չի ապրում իր կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ և նրա հետ միասին չի հայտնվում հասարակության մեջ:

Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը: Նրա տվյալներով՝ կինը Ջոնսոնին տնից դուրս է արել հերթական դավաճանության համար: Ամուսինները, որոնք չորս չափահաս երեխա ունեն, 25 տարվա ամուսնության ընթացքում բաժանվում են արդեն երրորդ անգամ: Ուիլերը իրավապաշտպան է ու փաստաբան: Ինչպես գրում է The Sun-ը, նա Ջոնսոնին արդեն տնից վռնդել է 2004 և 2010 թվականներին:

Պատճառը նրա սիրավեպերն էին լրագրողուհի Պետրոնելա Ուայաթի և արվեստաբան Հելեն Մաքինթայրի հետ: Վերջինից Ջոնսոնը, ըստ լուրերի, երեխա ունի: Չնայած դրան, երկու անգամ էլ Ուիլերը ներել է ամուսնուն: Սակայն Ջոնսոնի ավագ դստեր՝ Լարայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարին երրորդ շանսն արդեն չեն տա: The Sun-ը նշում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի մեծացնի Ջոնսոնի ժողովրդականությունը Պահպանողական կուսակցության շարքերում, որը, թորիների ներկայիս ղեկավար Թերեզա Մեյի քաղաքական հակառակորդների կարծիքով, Ջոնսոնը կարող էր գլխավորել:

Բացի այդ, Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կզրկի խորհրդականից, որը նրա համար երկար տարիներ եղել է կինը: Ընտանիքի ընկերների վկայությամբ, նա երբեք կարևոր քաղաքական որոշումներ չի ընդունել՝ նախապես չխորհրդակցելով կնոջ հետ:



Նման նյութեր