Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:

Խաթայի շրջանում խմբակային ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 28-ին: Շինարարական ընկերության 4 բանվորի նման փորձը նույնպես կանխվել էր: Ինքնասպանության փորձի պատճառը կրկին եղել էր մի քանի ամիս շարունակ չվճարված աշխատավարձը:



Նման նյութեր