Յալթայում ջրի հոսքը, որը գոյացել էր տեղատարափի հետևանքով, քշել-տարել է ճանապարհով անցնող կնոջը: Միջադեպի տեսանյութը հրապարակել է պատահական ականատեսը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ալիքը տանում կնոջը: Նրա հետևից վազում են մի քանի տղամարդ, որոնց դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողվում է նրան դուրս քաշել ջրից: Նախօրյակին Յալթայում մոլեգնել է հորդառատ անձրևը: Տեղատարափը ջրով է լցրել դպրոցի և պատմության ու գրականության թանգարանի նկուղները, իսկ փողոցներից մեկի երթևեկելի մասում պոկել-տարել է լյուկը, և ջրի շատրվանը կաթվածահար է արել երթևեկությունը: