44-ամյա Ռոբի Ուիլյամսն ու 39-ամյա Աիդա Ֆիլդը երրորդ անգամ ծնող են դարձել: Նրանց աղջիկը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ: Երեխան ծնվել է Լոս Անջելեսում: Երջանիկ մայրիկն Instagram-ում արդեն հրապարակել է փոքրի դստեր ձեռքերի լուսանկարը:
«Այս ամբողջ ընթացքում մենք թաքցրել ենք այս հիանալի նորությունը: Մենք դուստր ենք ունեցել; Բարի գալուստ լույս աշխարհ, Կոլեթ (Կոկո) Ջոսեֆին Ուիլյամս: Մենք շատ երկար ու դժվար ճանապար ենք անցել, դրա համար էլ նախապես քո ծննդյան մասին ոչ մեկին չէինք ասել: Այս փոքրիկ օրիորդը մեր կենսաբանական երեխան է, որին լույս աշխարհ է բերել մի հիանալի փոխնակ մայր, որին մենք մինչև կյանքի վերջ շնորհակալ ենք լինելու: Մենք երջանկությունից յոթերերոդ երկնքում ենք: Ինչպես նախկինում Թեդիի ու Չարլիի դեպքում ենք արել, հիմա էլ խնդրում ենք հարգել անձնական կյանքի մեր իրավունքը»,- գրել է երգչի կինը: