«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին. life.tert.am

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Comedy Club-ն առաջին անգամ ամբողջական կազմով ելույթ կունենա Երևանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ակումբի փառատոնը: Սա Comedy Club –ի առաջին նկարահանումն է այլ երկրում: Մինչ աշնանային եթերաշրջանը կհեռարձակվի ТНТ–ի եթերում, երևանյան հանդիսատեսը կկարողանա առաջինը գնահատել նրանց նոր ծրագիրը:

 

Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել  դերասան, շոումեն, Comedy Club–ի անդամ Պավել Վոլյայի հետ՝ Երևանում սպասվող շոու ծրագրի, Հայաստան այցից իր ակնկալիքների և հայ գործընկերների հետ աշխատելու առանձնահատկության մասին:

-Պավել, հայ հանդիսատեսը Ձեզ սպասում էր թե՛ 2016-ին՝ «Քոմեդի քլաբի» կազմում, թե դրանից հետո՝ Stand up-ով։ Սակայն ամեն անգամ ինչ–որ բան խանգարում էր, որ գաք Հայաստան։ Այս անգամ հաստա՞տ տեղում եք լինելու։

-Այո՛: Նույնիսկ կարող եմ ինքնաթիռի տոմսերը ցույց տալ:

 Միշտ ասել եք, որ սիրում եք հայերին, ի՞նչ ակնկալիքներով եք գալիս Հայաստան։

-Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք: Հնարավոր է՝ մասամբ նաև այդպես է, չէ՞ որ այս տարիների ընթացքում Comedy Club-ի յուրաքանչյուր անդամի մեջ ինչ-որ հայկական բան է հայտնվել:

– Դուք  նշել եք, որ Հայաստանում ելույթ ունենալը ստեղծագործական մարտահրավեր է, ինչո՞ւ։

-Սա առաջին նկարահանումն է, որ անցնելու է ուրիշ երկրում իր մենթալիտետով: Ուրիշ ի՞նչ կա հետաքրքիր. ելույթ ենք ունենալու ամբողջական կազմով, Մարտիրոսյանը բեմ է վերադառնալու, այնպես որ մենք դասական ձևաչափով ենք շփվելու հանդիսատեսի հետ՝ ես ու Գարիկը, ինչպիսին մեզ գիտեն, և բոլորովին այլ կերպարով՝ ես ու Գարիկը:

-Կա՞ մի բան, որ առավել ռիսկային եք համարում ելույթում։

-Ելույթ ունենալ ֆուտբոլի երկրպագուների առաջ իրենց նախընտրած թիմի պարտությունից հետո: Բարեբախտաբար, ես դեռևս նման փորձ չեմ ունեցել:

-Քանի օր եք լինելու Հայաստանում։ Կա՞ Հայաստանում մի տեղ, ուր, անպայման, այցելելու եք այստեղ լինելու օրերին։

-Շուրջ մեկ շաբաթ, ծրագրում եմ այցելել Էջմիածնի տաճար: Ես այնտեղ իսկապես հոգեպես հանգստանում եմ: Չգիտեմ՝ ինչի հետ է դա կապված. նրա պատմության, գտնվելու վայրի հետ, թե ամբողջը միասին, բայց ինձ այնտեղ շատ լավ եմ զգում:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր