«Մեր ջիգյարն ես». «Նոր ալիքի» հայ մասնակցի ելույթը սոցցացներում աժիոտաժ է առաջացրել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր ջիգյարն ես». «Նոր ալիքի» հայ մասնակցի ելույթը սոցցացներում աժիոտաժ է առաջացրել. armeniasputnik.am

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայաստանյան մասնակից Գևորգ Հարությունյանը` Լորա Պերգոլիցիի «Lost on You» երգի իր կատարմամբ Սոչիի բեմում գերել է հանդիսատեսին։

Սոցցանցերի օգտատերերը նույնպես հիացած են Գևորգի ելույթով։

Ելույթի ձայնագրությունը հայտնվել է Facebook-ում Հարությունյանի պաշտոնական էջում։ Առաջին մրցութային օրվա արդյունքներով նա երկրորդ տեղն է զբաղեցրել։

«Ջիգյա՜աար», «Հիանալի է», «Մեր հպարտություն», «Կեցցես»,- գրում են համացանցի օգտատերերը։

Գևորգը մասնակցել է նաև «Х ֆակտոր» և «Պարեր աստղերի հետ» նախագծերին։

armeniasputnik.am