Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ օրը հաղթանակի մասին էի գրել, երեկ` պարտության: Երեկվանը շատ ավելի մեծ ուշադրության արժանացավ: Սպասելի՞ էր, երևի` այո: Ցավոք, մենք դեռ շատ ավելի մեծ հաճույքով կենտրոնանում ենք տարատեսակ պարտությունների, քան կոնկրետ հաղթանակների վրա` մամուլից մինչև սուրճի ընդմիջումների քննարկումներ: Ասում եմ ցավոք, քանի որ մի օր հակառակը տեսնելու մեծ հույս ունեմ:
Հիմա, ինչպես խոստացել էի, Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ:
Սիրելի Նիկոլ, այսօր մաղթում եմ հաղթանակ Հայաստանին։ Կերտիր այն խնդրում եմ։ Իսկ եթե դրա համար պիտի պահանջվի անձնական պարտություն, ապա ժամանակի հզոր գործոնի մասին պետք չէ մոռանալ։ Քաղաքական առաջնորդներն անձնական ամեն ինչ ստորադասում են ազգային հաղթանակին, անցողիկը` մնայունին: Հաղթանակ մեր երկրին։ Դուխով»: