Հիմալայներում ուղղաթիռ է կորել վեց ուղևորներով
Advertisement 1000 x 90

Հիմալայներում ուղղաթիռ է կորել վեց ուղևորներով

«Ալտիտուդ Էյր» ընկերությանը պատկանող ուղղաթիռը, որում գտնվում էին օդաչուն և վեց ուղորները, կորել է Հիմալայներում: Այս մասին գրում է «Հիմալայան ժամանակ» պարբերականը:

Հրապարակման համաձայն, ուղղաթիռը հիվանդ էր տեղափոխում Սամոգոն գյուղից մինչև Կատմանդու, որտեղ վայրէջքը նախատեսվում էր տեղական ժամանակով ժամը 8.18-ին:

Ավիափոխադրող ընկերության ղեկավար Նիմ Նուրու Շերպայի խոսքերով՝ AS350B3e ուղղաթիռն անհետացել է ժամը 8.00-ին: Ուղևորները վեցն էին, որոնցից մեկը ճապոնացի զբոսաշրջիկ էր, մյուս հինգը նեպալցիներ էին:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար փրկարարական թիմ է ուղարկվել: Ուղղաթիռի և մարդկանց ճակատագրերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվոմ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:



Նման նյութեր