Լիլին և Հովիկը կրկին թաքնվել են Նիդերլանդների իշխանություններից. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Լիլին և Հովիկը կրկին թաքնվել են Նիդերլանդների իշխանություններից. azatutyun.am

Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար:

Արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր նրանց՝ Նիդերլանդներում օրինական կարգավիճակ ստանալու դիմումը:

Դատարանը որոշել էր, որ Հայաստանը անվտանգ երկիր է, և երեխաները պետք է արտաքսվեն՝ միանալու մորը, որն անցած տարի է վտարվել և այժմ ապրում է Հայաստանում:

Հարազատներն ու փաստաբանները, մինչդեռ, պնդում են, թե երեխաները Նիդերլանդներ են եկել տասը տարի առաջ Ռուսաստանից, երբեք չեն ապրել Հայաստանում, չգիտեն լեզուն և խնդիրներ կունենան ինտեգրման հարցում:

Ոստիկանությունն այժմ որոնողական գործողություններ է իրականացնում՝ անչափահասներին գտնելու համար:

azatutyun.am