Երբ ես 18 տարեկան էի… աշխատեցի իմ առաջին միլիոնը: )))
Ով սպասեց ինձ իմ ափին, նա էլ… դարձավ իմ սիրուհին:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են… քնած եմ, թե՝ ոչ:
Կամ… Կամ…իմ սիրած երգի բառերն են, քանի որ մայրս է գրել:
Երևանը… իմ քաղաքն է:
Լավ երաժշտություն գրելը նման է… սիրահարվելուն:
Ոգեշնչվում եմ… բնությունից:
Եվ ես սիրահարվել եմ…այսօր:
Ու երբ անձրև է գալիս… սիրում եմ մեքենա վարել:
Ռոմանսները… իմ ստեղնագործական ուղու սկիզբն են:
Տղաս… իմ տիեզերքն է:
Երևանի գիշերներում է միայն հնարավոր… քայլել ու զգալ իրական երջանկությունը:
Բայց այդուհանդերձ… սիրեք և սիրվեք:
Սիրում եմ…, քո աչքերում սերն իմ սիրուն է:
Անահիտը… իմ կյանքի ընկերն է:
Կնոջ մեջ ամենաշատը գնահատում եմ… ներաշխարհը:
Մենակ մնալն օգնում է… մտածել:
Սրտին չես թելադրի երբեք… կանի այնպես, ինչպես ինքն է ուզում:
Կանացի գեղեցկությունը… պարտադիր է:
Կարոտում եմ… մանկությունս:
Այսօր հայկական երաժշտական աշխարհը… հակասական է:
Շատ եմ լսում… էլեկտրոնային երաժշտություն:
Բայց այդուհանդերձ… երաժշտությունը կյանք է:
Երբ խոսելիս չեն նայում աչքերիս մեջ… չեմ պարտադրում:
Մարդուն երջանկացնում է… սերը:
Ինձ պետք է հիմա… գնահատելով ժամանակն աշխատել:
Ես մնացել եմ իմ օդում… ուր ցասում կա դանդաղկոտ:
Բարև, երջանկություն… ես քեզ միշտ սպասում եմ:
Իսկ ես… աշխատումն եմ չկորցնել իմ ես-ը:
Կուզեի ապրել… – ուրախ և երջանիկ:
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել… անգլերեն:
Հաճախ եմ կրկնում… ախպերսսսսս…
Այնուամենայնիվ… կյանքը հետաքրքիր է երաժշտությունով:
Սերը ծնվում է… և ապրում է:
Գեղեցիկը… կա:
Ընտանիքը… ամենակարևորն է:
Ես Հայկոն եմ, ես… սիրում եմ ձեզ: