
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անակնկալ պարտություն է կրել Լեհաստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում:
97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակչում տուշեով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ալեքսանյանը սեպտեմբերի 8-ին կհանդիպի իտալացի Նիկոլոս Կախիլաշվիլուն:
55 կգ քաշային Նորայր Հակոբյանը և 63 կգ քաշային Սլավիկ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ: Սեպտեմբերի 8-ին Հակոբյանը կգոտեմարտի Նեդյալկո Պետրովի հետ, իսկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Նիկոլայ Վիչևը: