Շաբաթ առավոտյան Նեպալի կենտրոնական շրջանում ընկած Altitude Ai ավիաընկերության ուղղաթիռում եղած 7 մարդուց 6-ը զոհվել է, հայտնում է Himalayan Times պարբերականը՝ վկայակոչելով ավիաընկերության տնօրենին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ առավոտյան Հիմալայներում կորած Altitude Air ավիաընկերության ուղղաթիռը, որը հիվանդին Սամոգոն գյուղից Նեպալի մայրաքաղաք Կատմանդա էր տեղափոխում, ընկել է կենտրոնական Նեպալի Նուվակոտ շրջանում:
Altitude Air-ի կառավարման տնօրեն Նիմա Նուրու Շերպան հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է 6 մարդու մարմինները հայտնաբերել, որոնց թվում է ուղղաթիռի օդաչուն, Նեպալի 3 քաղաքացի և 68-ամյա ճապոնացի լեռնագնաց Հիրոմի Կոմոացուն: Եվս մեկ ուղեւոր, Նեպալի քաղաքացի, ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: