Հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու 5 միջոց
Advertisement 1000 x 90

Հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու 5 միջոց

Հորմոնները բավականին հզոր միջոց են, որոնք մեծ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի ու դրա առողջության վրա:

Կանացի էստրոգեն հորմոնը մեծ նշանակություն ունի կնոջ առողջության համար, խթանում է բջիջների կիսումը ու կարգավորում է դաշտանային շրջափուլը:

Ներկայումս ժամանակակից կենսակերպը հորմոնալ դիսբալանս է հարուցում, և էստրոգենի մակարդակը կտրուկ իջնում է կեղտոտող նյութերի, պեստիցիդների, քրոնիկական սթրեսների ու ոչ ճիշտ սննդակարգի պատճառով:

Հորմոնալ դիսբալանսը կարող է 3 էֆեկտ ունենալ, այդ թվում` հարուցել վահանագեղձի և մակերիկամների հետ կապված խնդիրներ:

Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ

Վահանագեղձի հիմնական դերը վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունն է, որոնք հետագայում արյան միջոցով տեղակայվում են օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի մեջ: Նրա ֆունկցիան ազդում է օրգանիզմում տեղի ունեցող շատ գործընթացների վրա:

Ամբողջ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ տառապում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից: Այդ խնդիրները տարատեսակ են, սակայն ամենատարածվածներն են հիպերթիրեոզը` վահանաձև գեղձի գերակտիվությունը, և հիպոթիրեոզը` վահանաձև գեղձի ակտիվության նվազումը:

Վերոնշյալ դեպքերում կարող են նկատվել հետևյալ սիմպտոմները`

  • Տագնապ, անհանգստություն և անքնություն
  • Քաշի կորուստ` անգամ չնայած այն հանգամանքին, որ ախորժակն ավելի է լավանում
  • Շոգին չդիմանալը և առատ քրտնարտադրություն
  • Թույլ, դանդաղ սրտխփոց
  • Անընդհատ հոգնածություն ու մկանային թուլություն
  • Ցրտի նկատմամբ չդիմացկունություն:

Հիպերթիրեոզի և հիպոթիրեոզի այս նշանները հաճախ բուժում են դեղորայքային միջոցներով, սակայն կարելի է փորձել բուժել դրանք ամբողջովին բնական եղանակով ու գրանցել էական արդյունքներ:

Ներկայացնում ենք 5 չափազանց արդյունավետ միջոցների ցանկ, որոնք կօգնեն կարգավորել հորմոնալ բալանսն ու վահանաձև գեղձի աշխատանքը:

Եթերայուղերն ունեն բնորոշ հանգստացնող բույր, որը մեծ առավելություն է առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների բուժման ժամանակ, այդ թվում նաև` հորմոնալ դիսբալանսի ու դրա նշանների:

Մակերիկամների հոգնածությունը

Այսպիսի դիսբալանսը շատ հաճախ սթրեսի հետևանք է: Այն առաջանում է երկարատև հյուծման, մի շարք սթրեսային իրավիճակների, կամ երկարատև սթրեսի, կամ էլ շնչառական հիվանդությունների հետևանքով: Դա կարող է հանգեցնել մակերիկամների կեղևի վնասվածքի ու դրանով իսկ` Ադդիսոնի հիվանդության:

Ահա մակերիկամների հոգնածության ամենատարածված նշանները`

  • արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում
  • գլխացավեր
  • ցածր զարկերակային արյան ճնշում
  • ընկճախտ
  • էստրոգենի բարձր մակարդակ

Այս վիճակը, երբ օրգանիզմում էստրոգենի մակարդակը բավարար չէ, մեծ մասամբ չափազանց մեծանում է: Մյուս կողմից՝ պրոգեստերոնը բացակայում է կամ նույնպես բավարար քանակի չէ:

Էստրոգենի չափազանց բարձր մակարդակը վկայող նշաններ`

  • ընկճախտ
  • լիբիդոյի կորուստ
  • հեղուկի կուտակում
  • կաթնագեղձերի ցավ
  • տրամադրության անկումներ

Շատ դեպքերում սա ակնհայտ նշաններ չունի, և կինը, փաստորեն, սրա հետ կարող է ապրել տասնամյակներ: Այդ պատճառով էլ, եթե դուք այդ նշանները ձեզ մոտ նկատում եք, պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ ու սկսեք օգտագործել հետևյալ եթերայուղերը` հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար:

  1. Լիկորիկի յուղ (масло солодки)

Այս եթերայուղն օժտված է հզոր հակադեպրեսիվ հատկություններով, որոնք մեծ օգնություն են էստրոգենային ավելցուկի, մակերիկամային հոգնածության ու վահանագեղձի հիվանդությունների դեպքում:

Չինական բժշկության մեջ այն սովորաբար օգտագործվում է նյութափոխանակության լավացման ու Ադդիսոնի հիվանդության դեմ պայքարի համար:

Դուք պետք է այս եթերայուղի մի քանի կաթիլ լցնեք ձեռքի ափի վրա, տրորեք ափերը, որ բույրն ուժեղանա, ու շնչեք այն՝ տրամադրությունը վայրկենապես բարձրացնելու համար:

  1. Ռեհանի յուղ

Գիտնականների մի խումբ հետազոտեց 6 շաբաթների ընթացքում սթրեսի նշաններ ունեցող մարդկանց վրա այս եթերայուղի ազդեցությունը և հայտնաբերեց, որ այն ավելի արդյունավետ կերպով է թեթևացնում սթրեսի նշանները, քան պլացեբոյի պրեպարատը, ավելի քան 39%-ով:

Ռեհանի յուղը բուժում է նաև տագնապային իրավիճակի հետ կապված խնդիրներն ու հոգնածությունը:

Հորմոնները կարգավորելու համար դուք պետք է ռեհանի օրգանական եթերայուղի մի քանի կաթիլ կաթեցնեք մակերիկամային հատվածի վրա:

3.Միրթի եթերայուղ

Այս եթերայուղը խթանում է վանաձև գեղձի ֆունկցիան, կարգավորում է դիսբալանսը և դրանով իսկ արդյունավետ կերպով բուժում վահանագեղձն ու հորմոնալ դիսբալանսը:

Դուք պետք է այս եթերայուղի մի քանի կաթիլ քսեք վահանաձև գեղձի հատվածի ու ոտքերի տակի հատվածին:

  1. Եղեսպակի եթերայուղ

Այս եթերայուղն օգտագործվում է դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից, և այն բավականին հաջող կերպով հավասարակշռում է հորմոնները: Նրանից օգուտ քաղելու համար դուք պետք է լոգարանի մեջ մի քանի կաթիլ եղեսպակի եթերայուղ ավելացնեք:

  1. Նարդոսի եթերայուղ

Քնի որակը խիստ կախված է սթեսի բարձր մակարդակից: Սթրեսը քնկոտություն է առաջացնում՝ ցերեկները, ու անքնություն` գիշերները:

Այս եթերայուղը լավացնում է քունը, թուլացնում մարմինը ու ուժեղացնում է արյան շրջանառությունը:

Բացի այդ, շատ օգտակար է էստրոգենային դիսբալանսի նշանների բուժման և մակերիկամային հոգնածության դեպքում:

Դուք պետք է քնելուց առաջ նարդոսի  եթերայուղի մի քանի կաթիլ կաթեցնեք ձեր բարձի վրա: Դրա բույրը կհանգստացնի ձեզ, կթուլացնի մարմինը ու կբարելավի ձեր քունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը