- Վառ, ուժեղ մարդ եք: Նախքան գործելը մտածում եք հետևանքների մասին: Ձեզ համար կարևոր է ոչ թե պրոցեսը, այլ դրա արդյունքները: Եթե վստահ եք, որ արվածը դրական արդյունք կունենա, պատրաստ եք դրա վրա ժամանակ ծախսել, միջոցներ և ջանքեր ներդնել: Եթե վստահ չեք դրանում, չեք սկսի որևէ բան: Պրակտիկ եք:
- Հարուստ երևակայություն ունեք, ինտուիցիան լավ է զարգացած: Կարողանում եք տեսնել գեղեցկությունը, ստեղծագործող եք: Միևնույն ժամանակ` որոշակիորեն օտարված եք: Սիրում եք կատակել, ուրախանալ, գրեթե միշտ մարդկանց շրջապատում եք: Բայց չեք սիրում մարդկանց թույլ տալ ձեր ներաշխարհ մտնել: Պատրաստ եք կիսել էմոցիաները, բայց ոչ՝ կիսվել կասկածներով ու վախերով: Անկախ մարդ եք, դժվարությամբ եք վստահում: Ապրում եք սեփական կանոններով, ձեր սկզբունքներն ու առաջնահերթություններն ունեք, որոնք զգալիորեն տարբերվում են բոլորի կողմից ընդունվածներից: Ձեզ խելացի մարդ եք համարում:
- Ռոմանտիկ եք, սենտիմենտալ: Ձեզ դուր է գալիս մարդկանց ջերմությունը: Հարգում եք բարյացակամությունը, նրբանկատությունը: Խուսափում եք վառ էմոցիաներից, վեճերից: Գերադասում եք հեռանալ, և ոչ թե՝ ապացուցել ձեր իրավացիությունը, պնդել ձեր կարծիքը: Երբեք թույլ չեք տալիս տեսնել ձեր ցավը: Մարդիկ կարծում են, որ չոր եք, հիշաչար, բայց կարողանում եք հարգել ձեզ, պաշտպանել, երբեք գործ չեք ունենում մարդկանց հետ, ովքեր հիասթափեցրել են ձեզ:
- Մաքուր սիրտ ունեք, երիտասարդ հոգի: Բաց եք, կամակոր, մի փոքր երես առած: Գրավիչ եք, կարողանում եք վայելել լռությունը, բայց չեք սիրում միայնություն: Բարի եք, բայց կարող եք նաև նեղացնել մարդկանց: Չեք սիրում ներողություն խնդրել, թեև ձեզ արդար եք համարում: Միշտ արդարացում եք գտնում ցանկացած քայլի համար, իսկ եզրահանգումներ անելը ձեզ համար չէ: Ցանկանում եք վառ, ճիշտ կյանքով ապրել: Ժամանակ առ ժամանակ անում եք դա, հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:
Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը