Երբեմն լռությունը կարող է ավելին նշանակել, քան բարձրաձայն պատասխանը: Հարկավոր է հարգել լռելու իրավունքը, բայց մարդկանց մի մասը լռությունն օգտագործում է՚ որպես պաշտպանության պասիվ միջոց: Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն ամենափակ մարդիկ են:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մի կողմից՚ առավելագույնս շփվող են, մյուս կողմից՝ անհասկանալի և փակ: Երկվորյակները մեկուսանում են, երբ նրանց սպառնում են, սակայն դա ցավ է պատճառում նրանց, քանի որ Երկվորյակները ցանկանում են խոսել խնդիրների մասին: Խոսելու ցանկության ճնշումը հակասում է նրանց բնավորությանը, բայց նրանք վայրկենապես լռում են, երբ չեն լսում իրենց: Երկվորյակները հեշտությամբ են հանձնվում, չեն սիրում պայքարել: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, ընկերասեր, Երկվորյակները գերադասում են պաշտպանել իրենց, ընտրում են քիչ հակառակվելու ճանապարհը: Այդ ճանապարհը հիմնականում պահանջում է փակ լինել:
Խեցգետին: Եթե Խեցգետինները փակվում են, լռում, ամենայն հավանականությամբ, ցավ են ապրում, անհարմարություն զգում: Նրանց ապրումները լուռ են, անձայն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ շրջապատում մարդիկ երջանիկ լինեն, որ ամեն բան ճիշտ լինի: Երբ այս ցանկությունն իրականություն չի դառնում, Խեցգետինները չափազանց ցավոտ են ընդունում ցանկացած իրավիճակ: Խեցգետիններն աշխարհն ընկալում են՚ որպես սեփական պատասխանատվություն: Նրանք հաճախ են խորասուզվում լռության մեջ, ցանկանում, որ ոչ ոք չխանգարի իրենց:
Կշեռք: Անկախ են, անձնական սահմաններն ամեն կերպ պաշտպանելու կարիք ունեն: Եթե չեք կարողանում հասկանալ՝ ինչ են զգում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, նշանակում է՝ նրանք անցել են փակ ռեժիմի, առանձնապես չեն ցանկանում ցույց տալ իրենց զգացմունքները: Կշեռքները գերադասում են միայնակ լինել, առեղծվածայնության քող կրել, ոչ ոքի հետ չխոսել անձնական հարցերի մասին:
Կարիճ: Կարիճների վերաբերմունքը լավագույնս կարող է արտահայտել «ես դրա հետ որևէ կապ չունեմ» արտահայտությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են՝ իրենց իրական ուժն այն է, ինչ թաքցնում են, ոչ թե այն, ինչի մասին խոսում են: Կարիճները լռակյաց չեն, բայց փակ են, պաշտպանված բոլոր կողմերից: Լռությունը նրանց մշտապես առավելություն է տալիս: Ավելին, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց փակ լինելն օգտագործում են՚ որպես գործիք, որն օգնում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:
Աղեղնավոր: Օրվա կեսին կարող են ջերմ լինել՚ արևի նման, մյուս կեսին՝ սառը՚ այսբերգի նման: Կասկածը, որ իրեն դավաճանում են, խաբում, Աղեղնավորին ստիպում է սառը և լռակյաց դառնալ: Շփվող Աղեղնավորները վայրկենական փակվում են, եթե նրանց դուր չեք գալիս: Նրանք կարող են անառիկ և դաժան լինել: Ընդամենը մեկ սխալ շարժում, և Աղեղնավորը ձեզ դուրս կշպրտի իր կյանքից՝ առանց վերադարձի որևէ հնարավորության: Այո՛, Աղեղնավորները կարողանում են մեկուսանալ, լռել, չափազանց փակ լինել:
Ջրհոս: Լռակյաց Ջրհոսները միշտ մտածում են ինչ-որ բանի մասին: Կարող եք նույնիսկ չփորձել մոտենալ նրանց. Ջրհոսների լռությունը կարող է ծառայել՚ որպես պաշտպանիչ վահան: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ոչ վերբալ շփման միջոցով տեղ հասցնել մտքերը: Ջրհոսների լռությունը նման է սպառնալիքի և վտանգի: Դա նշանակում է, որ նրանք ինչ-որ բան են մտածում, ծրագրում, պատրաստում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարկավոր չէ վստահել, հատկապես, երբ նրանք անցում են կատարում լռության ռեժիմի:
Նյութը creu.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը