Գերծանր քաշային ծանրորդԳոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի չորրորդ մեդալըՌիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: 22-ամյա ծանրորդը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում, որտեղ հանդես եկավ նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը բավարարվեց չորրորդ տեղով:
Պոկում վարժությունում հայ ծանրորդներն արդյունավետ կատարեցին բոլոր մոտեցումները: Գոռ Մինասյանը210 կգ-ով գրանցեց երրորդ արդյունքը, իսկ 26-ամյա Ալեքսանյանը 6-րդն էր 195 կգ-ով: Պոկում վարժությունում 216 կգ արդյունքով հաղթեց իրանցի Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը սահմանեց աշխարհի ռեկորդ, բայց հետո զրո ստացավ հրում վարժությունում:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 241 կգ և երկամարտի 451 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Ռուբեն Ալեքսանյանի երկամարտի արդյունքն էր 440 կգ, իսկ այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտում գրանցեց 473 կգ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռիո-2016-ում նվաճել էր նաև մեկ ոսկե և 2 արծաթե մեդալ: Գյումրեցի ըմբիշԱրթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում և բավարարվել արծաթե մեդալով: 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ օգոստոսի 15-իներկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը: