Ովքե՞ր են զբաղվում Հայկ Մարությանի PR-ով
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են զբաղվում Հայկ Մարությանի PR-ով

Գագիկ Համբարյանի հրապարակումը.

Սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին նախապատրաստվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, սակայն շատերի կարծիքով կհաղթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը…

Քարոզարշավը դեռ չսկսված «ՔՊ»-ի ներկայացուցիչն առաջին իսկ ելույթում մի քանի հայտարարություններ արեց, որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության լայն շերտերի կողմից և բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ… Հայկ Մարությանի կարծիքով իրենց թիմի դեմ խաղ չկա… Նաև Փաշինյանի թիմակցի կարծիքով հասարակությունը բաժանված է իրենց կողմնակիցների՝ «սպիտակների» և «սևերի»՝ ովքեր իրենց դեմ են…

Հայկ Մարությանի այս «խնդրահարույց» հայտարարություններն ապացուցեցին, որ նրա քարոզարշավով և հատկապես PR-ով զբաղվողները կամ ոչ պրոֆեսիոնալ են կամ էլ ոչ ոք վերջինիս PR-ով չի էլ զբաղվում…

Մարությանի այս հայտարարությունը մեծ խնդիրներ կարող էր առաջացնել «ՔՊ»-ի և հատկապես քաղաքապետի թեկնածուի համար, եթե օգնության չգար ՀՀԿ-ն իր օդիոզ և հասարակության կողմից չսիրված դեմքերով… Այո՛,հենց այդպես… Մարությանին բավական երկար կանդրադառնային սոցցանցերում և ԶԼՄ-ներում,եթե չլիներ կարկառուն ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի քննադատախրատական facebook-յան գրառումը, որի արդյունքում հասարակությունը մոռացավ Հայկոյի հակասական հայտարարությունները և սևեռվեց Վիգեն Սարգսյանի վրա՝ վերհիշելով և հիշեցնելով վերջինիս, թե նրա հարազատ ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել Հայաստանում և ինչու՞ էր նույն Վ.Սարգսյանը լռում… Այսինքն, Վիգեն Սարգսյանը ակամայից փրկեց Հայկոյին երկարատև «քլնգումներից» և բազմաբովանդակ քննադատություններից…

Հետաքրքիր է, ՀՀԿ-ում չեն գիտակցում, որ խիստ քննադատելով գործող իշխանությունների բացթողումները և սխալներն ակամայից հասարակությանը շեղում են և դրդում են, որ վերջինս վերհիշի, թե նույն ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել և ինչու՞ այդ նույն գրագետ և ինտելեկտուալ այժմյան քնադատողները ձկան նման լուռ էին՝ ակամայից շեղելով հասարակության ուշադրությունը Փաշինյանի թիմից…

Չնայած,հայաստանյան քաղաքական դաշտը վաղուց է վերածվել «Մաֆիա» խաղի.հասարակությունը չգիտի ով ում դաշտում է խաղում՝ ովքեր են «կարմիրները», ովքեր՝«սևերը»… Դա գիտեն միայն ընտրյալները… Բայց բոլորն էլ գիտակցում են, որ երկար «шило в мешке не утаить» և որոշ ժամանակ անց ամեն ինչ ջրի երես է դուրս գալու… Գոնե տրամաբանող և քաղաքական դաշտից հասկացողների համար՝ հաստատ…

Հ.Գ. Վերադառնալով թեմային նշեմ, որ Հայկ Մարությանի հակագովազդով զբաղվող ՀՀԿ-ականները ավելի շատ գովազդում են վերջինիս, քան նրա դիլետատն որոշ թիմակիցներ, ովքեր պատասխանատու են Մարությանի ելույթների և հայտարարությունների համար…



Նման նյութեր