««Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից…»
Advertisement 1000 x 90

««Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից…»

Ստեփան Դանիելյանի գրառումը.

Փաստորեն Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: «Կոմերսանտին »տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:

Պետք է ենթադրել, որ համոզելու փուլում ենք գտնվում եւ այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նաև Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ հայտարարություն է ուզում կորզել, վիճակից պատվով դուրս գալու համար, համենայն դեպս այդ տպավերությունը ստեղծվեց:

Մեծ հաշվով դա Ռուսաստանին ձեռ է տալիս, Ալիևին թանկ գնով դիտորդի կարգավիճակ ստանալը ծախելու համար: Մյուս կողմից Հայաստանը ՀԱՊԿ-ում թյուրքական երկրների հակակշռի դեր է կատարում Կրեմլի համար:



Նման նյութեր