Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ավերված կայարանը
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ավերված կայարանը

Նյու Յորքում` Մանհեթենի հարավում, բացվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի մերձակա մետրոյի կայարանը, որը փակ էր 17 տարի, տեղեկացնում է BBC-ին:

Մետրոյի առաջին գծի Cortlandt Street կայարանը թաղվել էր Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների փլատակների տակ, որոնց մեջ մխրճվել Էին ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ընթացքում:

Այդ օրը զոհվեց շուրջ երեք հազար հոգի, վիրավորվեցին հազարավոր մարդիկ: 17 տարի անց կայարանը շահագործման Է հանձնվել World Trade Center (WTC) նոր անվանումով:

« World Trade Center-ը պարզապես մետրոյի կայարան չէ: Այն Առևտրի համաշխարհային կենտրոնը վերականգնելու նյույորքցիների ձգտման խորհրդանիշն է»,- ասել է Metropolitan Transportation Authority-ի ղեկավար Ջոզեֆ Լոտան: New York Times-ի տվյալներով նոր կայարանը Նյու Յորքի վրա նստել է 181, 8 մլն դոլար: Այժմ այն հանդերձված է նորագույն տեխնիկայով, օրինակ՝ նոր օդափոխիչ համակարգով: Սյուների թվաքանակի նվազեցման շնորհիվ դրանում ավելի մեծ է տարածքը ուղևորահոսքի համար:



Նման նյութեր