Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Նոր Հայաստանի» նորություններից
(Վարչապետի` վարսավիր օգնականը, բոթասները Փարիզից, «խելագար Շանթը», ՌԴ-ի կազմում Սիրիա մեկնող հայ զինվորականները, Վարչապետի թույլտվությամբ ամերիկյան լաբորատորիաներ մտնող ռուս մասնագետները և այլն)
-Շանթ Հարությունյանը ասուլիս տվեց ու շատ կոպիտ անդրադարձավ նոր կառավարության գործելաոճին և ըստ էության արժեքային առումով հակադրվեց ստեղծված իրավիճակին: «Նոր Հայաստանի» իշխանական քարոզչամեքենան սկսեց Շանթին ակնարկներով անվանել հոգեկան հիվանդ, իսկ Բ26-ին մոտ կանգանած ֆեյք էջերն այդ նույնն անում են բացեիբաց: Շանթի ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ ինչ-որ սահմանափակումներ են եղել 168ժամ հրապարակ օրաթերթերի ներկայությունն ապահովելու մասով, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչ սահմանափակման մասին էր խոսքը:
-Անցնող շաբաթվա ընթացքում պարզվեց, որ Նիկոլի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարը նշանակվել է Վարչապետի օգնական: Ասեք, որ շատ յուրահատուկ մոտեցում է. կնոջդ արտաքնապես գեղեցկացնողին նշանակել քեզ օգնական: Իրոք,որ ասպետական քայլ է և այո սա միայն հնարավոր էր «նոր Հայաստանում»: Բացի այդ պարզվեց, որ վարչապետի տիկինը Փարիզ է մեկնել, բայց թե ինչ նպատակով այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ հեգնանք-կռուտիտով այն սվաղվեց:
-Ուրեմն, անցնող շաբաթ պարզ դարձավ, որ ոչ միայն Սիրիա ենք զորք ուղարկում, որ Նիկոլը Պուտինին ապացուցի իր հավատարմությունը, այլև հանուն այդ նույն նպատակի Նիկոլը ռուսներին թույլատրել է, որպեսզի նրանք մտնեն ՀՀ-ում ԱՄՆ կառավարության կողմից բացված լաբորատորիաներ: Սրա մասին էլ իմացանք ռուսական ԶԼՄ-ներից:
-Անցած շաբաթ Փաշինյանի ագիտպրոպի ամենավառ ներկայացուցիչներից մեկը (sut.am կայք) հրապարակեց մի ահարկու և սարսափազդու տեղեկություն առ այն, որ Արտակ Զեյնալյանի ծառայողական մեքենան վերջինս օգտագործել է ոչ նպատակային: Պատկերացնում եք՞
-Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում արեց իր վարչապետության շրջանի «ամենալուրջ» հայտարարությունը՝ կապված ԼՂ հակամարտության հետ, որում նա բառացի ասաց, որ իր կարծիքով «Արցախը պետք է միանա Հայաստանին»: Նույն հանդիպման ընթացքում Փաշինյանը գերազանցեց Գալուստ Գրիգորիչի անձնական ռեկորդը և կարողացավ մի 5 րոպե շարունակաբար «պատասխանել» Ռուբեն Վարդանյանի հարցին այնպես, որ ոչ ոք չհասկացավ, թե ինչ հարցի էր, ի վերջո, պատասխանում Փաշինյանը: Իհարկե, սրան հաջորդեց ֆեյսբուքում Վարդանյանին ծաղրելու գործընթացը»:
«Նոր Հայաստանի» նորություններից(Վարչապետի` վարսավիր օգնականը, բոթասները Փարիզից, «խելագար Շանթը», ՌԴ-ի կազմում Սիրիա…
Gepostet von Narek Samsonyan am Montag, 10. September 2018