Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում բացված սրճարանը շատ արագ լայն ճանաչում է ստացել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Հաստատության հյուրերը կարող են իրենց համար թեյ կամ սուրճ պատվիրել եւ այն ըմպել սողուններին գրկախառնված: Սրճարանի սեփականատերն ասում է, որ նման արտասովոր ծառայության օգնությամբ պարզապես ցանկացել է ապացուցել, որ օձերն ու իգուանները շատ սիրալիր են, մարդիկ պարզապես «նրանց ճիշտ չեն հասկացել»:
Սրճարանում պատերի երկայնքով տեղադրված են սողուններով ակվարիումներ, որտեղից դրանց բոլոր ցանկացողները կարող են վերցնել ֆոտոշարքի կամ հաճելի ընկերակցրության համար: Ընդ որում՝ մուտքի համար հյուրերից վճար չի գանձվում, նրանք վճարում են միայն կերակրի և ըմպելիքի համար: