Խնդրում եմ լինել նաև առավել զգոն՝ երկրպագուից զոմբիի չվերածվելու համար
Advertisement 1000 x 90

Խնդրում եմ լինել նաև առավել զգոն՝ երկրպագուից զոմբիի չվերածվելու համար

Կարեն Անտաշյանի հրապարակումը.

Սիրելի եղբայրներ և քույրեր, քանի որ Երևանի ավագանու ընտրական գործընթացում ես ներգրավված եմ իբրև շահագրգիռ կողմ, այս պահից սկսած և մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ Ֆեյսբուքում իմ գործունեությունը՝ գրառումները, մեկնաբանությունները, լայքերը, կամ դրանց բացակայությունը խնդրում եմ դիտարկել բացառապես նախընտրական պրոակտիվ քարոզչության և հանրային կարծիքի մանիպուլյացիայի համատեքստում։ Սա ենթադրում է կանխամտածված կերպով իմ անձի, իմ քաղաքական թիմի և մեր հանրահռչակած գաղափարների առավել ինտենսիվ և առավել դրական լույսի ներքո ներկայացում, ներթիմային հակասությունների ու բացթողումների դիտավորյալ կոծկում կամ մարդկային-ինտելեկտուալ ձևերով (էն որ ես կարողանում եմ) արդարացում, մեր մրցակցային առավելությունների ուռճացում։ Սա նշանակում է նաև մրցակիցների ուժեղ կողմերի իռացիոնալ բացառում և թույլ կողմերի ագրեսիվորեն ընդգծում, կամ հակառակը՝ ներաղմիտ և ըմբռնող, ապրումակցող մեկնաբանում՝ մեծահոգի և հանդուրժող երևալու կանխամտությամբ։ Եվ քանի չեմ անցել կողմնակալ գաղափարական գրոհի, ուզում եմ կոչ անել ձեզ լինել առավել ներգրավված իբրև քաղաքական մեր խաղի հանդիսատես, որովհետև այս հանդեսն ի վերջո ի տես ձեզ է կազմակերպված։ Բայց խնդրում եմ լինել նաև առավել զգոն՝ երկրպագուից զոմբիի չվերածվելու համար։ Պաչիկներ, փուչիկներ, շամպայն և ցտեսություն։



Նման նյութեր