Պաշ Սիմոնյանը սիրում է վարակիչ ծիծաղը, ազգային երաժշտությունն ու իր ընկերների հետ զարմացնում է երաժշտասերներին աշխարհի բազում երկրներում։
Հանգիստ, մի քիչ խռպոտ ձայն, թեթև ակցենտ ու արտահայտությունների արանքում փոքր դադարներ խոսափողի մեջ։
Պաշ Սիմոնյանը՝ նվագելիս
Երևակայությունը միանգամից պատկերում է, որ զրուցակիցն ապրում է հարմարավետ տանը, նստած է բուխարիի մոտ ճոճվող բազկաթոռին ու զրուցում է ծխամորճ ծխելով։ Իրականում փողոցային երաժշտի հետ եմ խոսում, որը հույսը չի դրել ճակատագրի վրա ու սպասել ունկնդիրներին, որոնք կհասկական նրա երաժշտությունը. նա ուղղակի փնտրում է նրանց։
Պաշը ծնվել ու մեծացել է Վանաձորում։ Երաժշտական կրթություն է ստացել, հետո ծառայել է բանակում, իսկ հետո գնացել է երկրից, սկզբում Վրաստան, հետո՝ Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա։ Նա հասցրել է լինել ԱՊՀ ու Եվրոպայի շատ երկրներում։ Ու այդ ընթացքում ինքն էլ չի նկատել՝ ինչպես է հայտնի երաժիշտ դարձել։
Պարզապես մի անգամ նրան հաջողվել է համոզել իր զարմիկին, պրոֆեսիոնալ ջութակահար Նարեկին, իր հետ նվագել մոսկովյան մետրոյում։ Նրանք կատարեցին «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդտրեկն ու համացանցի օգտատերերը սկսեցին տարածել այդ տեսանյութն ու հիացած մեկնաբանություններ գրել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am