15 միլիոն լայք 3 օրում. Քարդաշյանի և Ջեների երեխաները գերել են Instagram-ը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

15 միլիոն լայք 3 օրում. Քարդաշյանի և Ջեների երեխաները գերել են Instagram-ը

«Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի աստղերը անցած հանգստյան օրերին ավելի քան 15 միլիոն լայք են հավաքել «Instagram»-ում։ Քայլի Ջեները, Քլոե և Քիմ Քարդաշյանները հասել են դրան շնորհիվ սոցցանցում իրենց երեխաների լուսանկարների հրապարակման։

Խոսքը գնում է փոքրիկներ Չիկագոյի, Թրուի և Սթորմիի մասին։ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր դստեր՝ Չիկագո Վեսթի նկարով, որը նկարում Քլոեի դստեր՝ Թրուի հետ է։ Լուսանկարը ավելի քան 4,5 միլիոն լայք է հավաքել։

Քլոե Քարդաշյանը նաև իր դստեր և մոր հետ լուսանկար է հրապարակել, որը 4,7 միլիոն լայք է հավաքել։

Քայլի Ջեները կարճ տեսանյութ է հրապարակել իր դստեր՝ Սթորմիի հետ։ Տեսանյութն ավելի քան 22 միլիոն դիտում է հավաքել և 6,5 միլիոն լայք։

1in.am